Jump to content

Պյոտր Ստոլիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ստոլիպին
(3-րդ) Ռուսաստանի վարչապետ
հուլիսի 21, 1906 - սեպտեմբերի 17, 1911
Միապետ Նիկոլայ II
Նախորդող Իվան Գորեմիկին
Հաջորդող Վլադիմիր Կոկովցով
Ներքին գործերի նախարար
ապրիլի 26, 1906 - սեպտեմբերի 17, 1911
Նախորդող Պյոտր Դուրնովո
Հաջորդող Ալեքսանդր Մակարով
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան (հոկտեմբերի 7, 1885)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 14, 1862(1862-04-14)
Ծննդավայր Դրեզդեն, Գերմանական միություն
Վախճանի օր սեպտեմբերի 5, 1911(1911-09-05)[2] (49 տարեկան)
Վախճանի վայր Կիև, Ռուսական կայսրություն
Թաղված Կիևա-Պեչորյան մայրավանք
Դինաստիա House of Stolypin?
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Արկադի Ստոլիպին
Մայր Նատալյա Գորչակովա
Ամուսին Olga Stolypina?
Զավակներ Arkadi Stolypine?
 
Պարգևներ
Թագավորական վիկտորիանական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն Սուրբ Օլաֆի շքանշան Իշխան Դանիլո I-ի շքանշան Սերովբեների արքայական շքանշան և Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան

Պյոտր Արկադևիչ Ստոլիպին (ռուս.՝ Пётр Арка́дьевич Столы́пин, ապրիլի 14, 1862(1862-04-14), Դրեզդեն, Գերմանական միություն - սեպտեմբերի 5, 1911(1911-09-05)[2], Կիև, Ռուսական կայսրություն), Ռուսական կայսրության պետական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1884 թվականից ծառայել է ներքին գործերի նախարարությունում։ 1902 թվականին Գրոդնոյի, 1903 - 1906 թվականներին՝ Սարատովի նահանգի նահանգապետ։ 1906 թվականի ապրիլի 26-ից ներքին գործերի նախարար, հուլիսի 8-ից, միաժամանակ, նախարարների խորհրդի նախագահ։ Ղեկավարել է 1905-1907 թվականների հեղափոխության ճնշումը, խրախուսել ռազմադաշտային դատարանների գործունեությունը և մահապատիժը (ժողովուրդը կախաղանի պարանը անվանել է «ստոլիպինյան փողկապ»)։ Ստոլիպինի կառավարությունը ցրել է Պետական II դուման, իրականացրել 1907 թվականի հունիսերեքյան պետական հեղաշրջումը։ Առաջարկել է ագրարային ռեֆորմ՝ նպատակ ունենալով գյուղում ստեղծել ցարիզմի հենարան՝ ի դեմս կուլակության։ Մահացու վիրավորել է էսէռ Դ. Գ. Բոգրովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 В. В—в Столыпин, Петр Аркадьевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 711—712.
  2. 2,0 2,1 2,2 Stolypin, Peter Arcadevich // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 578.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ստոլիպին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 142